Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏՈՐԱԳՐԵՆ՝ ՆՈ՞Ր ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՆԵՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկվա նիստում քննարկել է «Ժառանգության» առաջարկը՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ առաջարկը նոյեմբերի 19-ին պաշտոնապես ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկվա քննարկումից հետո նպատակահարմար չի համարել այս նստաշրջանում եւ նշված թեմայով լսումների կազմակերպումը: Ըստ «Ժառանգության» հաղորդագրության՝ «Հանձնաժողովի անդամների կողմից իբրեւ առաջարկի մերժման պատճառներ վկայակոչվեցին.

ա) հանձնաժողովի կողմից նախկինում այդպիսի լսումներ կազմակերպած լինելը,

բ) ղարաբաղյան խնդրով գործադիրի վարած քաղաքականությանը չխոչընդոտելու ու գործընթացին չվնասելու ցանկալիությունը,

գ) առաջիկայում խնդրին առնչվող ընթացիկ զարգացումները այլ, բայց ոչ լսումների ձեւաչափով ու կազմով քննարկելու հանձնաժողովի մտադրությունը,

դ) նախորդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմած թեմաների շարունակականության ապահովումը,

ե) ՀՀ նախագահի կողմից վերջերս հրավիրված քաղաքական խորհրդակցությունների բավարար լինելը,

զ) լուրջ լսումներ կազմակերպելու համար բավարար ժամանակի անհրաժեշտությունը»:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշել է, որ լսումները կարող են կազմակերպվել այն ժամանակ, երբ կստորագրվի կամ ստորագրվելուն մոտ կլինի որեւէ համաձայնագիր, որը պետք է ներկայացվի ԱԺ հաստատմանն ու դրվի հանրաքվեի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել