Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՈՒՀԵՏ ԱՆԿԱԽ ԿԼԻՆԵՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

 

\"\"

 Գործադիր իշխանությունից միանգամայն անկախ Ազգային ժողովի ընդունած օրենքից հետո, ըստ որի՝ ՍԴ նախագահը (լուսանկարում) մյուս տարվանից ստանալու է ամիսը 680 հազար, իսկ ՍԴ անդամները՝ 600 հազար դրամ, այս դատավորները ձեռք են բերելու լիակատար անկախություն: Նրանք այսուհետ ամեն մի ընտրությունից հետո չեն ընդունի իշխանահաճո որոշումներ եւ կառաջնորդվեն միմիայն օրենքով: Դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին ԱԺ ընդունած պատմական որոշումները հսկայական առաջընթաց քայլ են՝ դատական համակարգի անկախացման ու Եվրոպային ինտեգրվելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել