Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱՆԿԱԼԻՆ՝ ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆ

Նոյեմբեր 28,2008 00:00

 

\"\"

 Ըստ «Միկա Լիմիթեդ» հոլդինգի նախագահ Միխայիլ Բաղդասարովի, եթե եվրոպական երկրները, Ռուսաստանը փորձում են դիմակայել ճգնաժամին հարկերն իջեցնելու եւ տնտեսական համապատասխան օրենքների ընդունման ճանապարհով, ապա Հայաստանում նման քայլեր չեն արվում: Իր երեկվա ասուլիսում, անդրադառնալով ճգնաժամի հաղթահարման ծրագրերին, նա նշեց, որ կառավարությունում «ցանկալին ընդունում են որպես իրականություն», եւ եթե այսպես շարունակվի, ապա ճգնաժամը «կարող է շատ ուժգին հարվածել մեր գլխին»: Մ.Բաղդասարովը չի կիսում այն կարծիքը, թե ճգնաժամի պայմաններում Հայաստանն իր կայուն բանկային համակարգի շնորհիվ կարող է հրապուրիչ դառնալ ներդրողների համար: «Հայաստանը բացարձակապես գրավիչ չէ արտասահմանյան ներդրումների համար»,-
ասել է Միխայիլ Բաղդասարովը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել