Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ԹԻՄԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Նոյեմբեր 27,2008 00:00

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի մարզադահլիճում շարունակվում է լրատվամիջոցների թիմերի միջեւ անցկացվող «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» մինի ֆուտբոլի 2-րդ մրցաշարը:

Խմբային փուլի ավարտից հետո մասնակից ութ թիմերից պայքարը կիսաեզրափակիչում շարունակելու իրավունք ստացել էին չորսը՝ «Արեւածաղիկը», «Երկիր Մեդիան», «Tert.am»-ը եւ մրցաշարի գործող չեմպիոն «Մեդիամաքսը»:

Մրցաշարը, որի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզումն է, համատեղ նախաձեռնել են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը եւ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը: Իսկ այն անցկացվում է դանիական «Առաքելություն արեւելք» կազմակերպության աջակցությամբ եւ Դանիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Կիսաեզրափակիչում «Երկիր Մեդիան» 10:7 հաշվով առավելության հասավ «Արեւածաղիկի» նկատմամբ, իսկ «Tert.am»-ը պարտության մատնեց «Մեդիամաքսին»՝ 8:2:

Այսօր հայտնի կդառնան մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները: 3-րդ տեղի համար կպայքարեն «Արեւածաղիկն» ու «Մեդիամաքսը», իսկ «Երկիր Մեդիա»-«Tert.am» խաղում կորոշվի մրցաշարի նոր չեմպիոնը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել