Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ

Նոյեմբեր 26,2008 00:00

Երեկ Հունաստանի Կոմոտի քաղաքում մեկնարկեց ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունը, որը ուսանող մարզիկների միջազգային միությունը ծանրամարտի միջազգային միության հետ համատեղ անցկացնում է առաջին անգամ:

Ինչպես արդեն նշել ենք, այդ մրցումներին մեր հանրապետությունից մասնակցում է երեք հոգի: Երեկ՝ մեկնարկի օրը, մրցահարթակ մտավ մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 141 կիլոգրամանոց ծանրաձողը, որը 9 կգ-ով թեթեւ էր չինացի Հաո Մինգհուայի ցույց տված արդյունքից: Այնուհետեւ Առաքելը կրկին երկրորդ ցուցանիշն ունեցավ հրումում (171 կգ) եւ երկամարտի 312 կիլոգրամով անձնական թեթեւ քաշի հաշվին զբաղեցրեց երկրորդ տեղը՝ դառնալով եռակի արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում մրցանակակիրների եռյակը կազմեցին.

1.Հաո Մինգհուա Չինաստան 150+182=332

2.Առաքել Միրզոյան Հայաստան 141+171=312

3. Էկրամ Ագիլլի Թուրքիա 141+171=312:

Վաղը ասպարեզ կմտնեն Եվրոպայի չեմպիոններ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը եւ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել