Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԲՈՒԽ ՆԿԱՐԻՉԸ

Նոյեմբեր 25,2008 00:00

\"\"Երիտասարդ նկարիչ Դավիթ Հակոբյանը, որ 3 տարի առաջ է ավարտել \"\"Մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի կերպարվեստ եւ ժողովրդական արհեստներ բաժինը, ցանկություն ունի առաջիկայում ներկայանալ անհատական ցուցահանդեսով (յուղաներկ, գրաֆիկա, գծանկար): «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ ամենից շատ բնություն է սիրում նկարել: Դիտելով նկարչի գործերը, հարցրինք՝ սեւուսպիտակո՞վ է հաճույքով աշխատում, թե՞ գույներով: «Առանձնապես գույների խտրություն չեմ դնում, ուղղակի սեւուսպիտակով ավելի դժվար է աշխատել, ասելիքը տեղ հասցնել: Ընդհանրապես, մուգ գույներն են հոգեհարազատ, 10 նկարից 9-ի մեջ՝ մուգ կապույտի, դարչնագույնի, մանուշակագույնի բոլոր երանգներն են»,- պատասխանեց Դավիթը: Նա ցանկություն ունի կատարելագործվել արտերկրում՝ գեղանկարչական վերջին զարգացումներին ծանոթանալու համար: Մեր դիտարկմանը, որ նկարիչներն այսօր հեշտ չեն ապրում, Դավիթը համաձայնելով պատասխանեց. «Շուրջ 60 կուրսեցիներիցս հինգ-վեցն են այժմ ստեղծագործում: Իմ նպատակը նկարելն ու Վերնիսաժում աշխատանքներս պահանջարկից բխեցնելով վաճառելը չէ, մանավանդ գնորդներն այսօր ուզում են գնել մեծ, սիրուն եւ էժան նկարներ… Ստեղծագործելն ինձ մոտ ինքնաբուխ է ստացվում, ես նկարում եմ ինքս ինձ համար…»:

\"\"           \"\"

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել