Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է

Նոյեմբեր 25,2008 00:00

ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում շարունակվում է «Հետաքննող լրագրողներ» հ/կ նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Է. Բաղդասարյանը ճանաչվել է որպես տուժող: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Է. Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ գլխուղեղի ցնցում, գլխի ձախ կողմնածոծրակային շրջանների սալջարդ, կրծքային 2-րդ ողի, աջ ուսահոդի քերծվածքներ, աջ թիակային, աջ ուսահոդի, աջ բազկի արյունազեղումներ, պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ: Ըստ փորձագետի՝ վնասվածքների ծանրության աստիճանը հնարավոր է որոշել միայն դեպքից 21 օր հետո՝ դեկտեմբերի 8-ին: Հարցաքննվել են մի շարք վկաներ՝ հարակից տարածքների բնակիչներ, կրպակների, հանրային նշանակության օբյեկտների աշխատակիցներ: Զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել բռնությանը: Կազմվել է հանցագործության մասնակիցներից մեկի նկարագիրը, պարզվել՝ ինքնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել