Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ Ե՞ՐԲ ԷՐ ՄԱՐՔՍԻՍՏԸ «ԴՅՈՒԶ»

Նոյեմբեր 25,2008 00:00

\"\"

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը (աջից) «Առավոտին» մի դրվագ ներկայացրեց նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած՝ կուսակցությունների ղեկավարների հետ քննարկումից: «Ես ասացի՝ Ռուսաստանը վերջին 200 տարվա պատմության մեջ երրորդ անգամ է ողջակիզում Հայաստանն անգլոսաքսերի հետ իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին,-
եւ ըստ գլխավոր մարքսիստի՝ Սերժ Սարգսյանն իր այս դիտարկմանն արձագանքել է Ղարաբաղի բարբառախառն:- Ինքն անմիջապես ասաց՝ արա, բա դու մի ամիս առաջ
կռներդ քշտած ռուսներին գյուվում էիր, էդ ո՞նց էղավ, որ հմի ասում ես՝ հրկիզում են մեզ.
էրե՞կ էիր դյուզ, թե՞ էսօր ես դյուզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել