Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՅՈՒԹԵՐ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ, ՈՐ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵՆ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Նոյեմբեր 21,2008 00:00

Հանրահայտ փաստ է այն, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը դեռ այս տարվա փետրվարի 24-ին է քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պետական իշխանությունը յուրացնելը»:

Հենց այդ մեղադրանքով էր, որ հետագայում՝ «Մարտի 1»-ի դեպքերից հետո մարդիկ կալանավորվեցին, դատապարտվեցին եւ դեռ կդատապարտվեն: Բայց այս քրգործի հարուցման եւ հետագա կալանավորումների ամբողջ անհեթեթությունն այն է, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժինը դեռ նույն օրը՝ փետրվարի 24-ին էր նյութեր նախապատրաստել, իբր, Ազատության հրապարակում 30 հատ մետաղյա, փայտե եւ պլաստմասսայե ձողեր հայտնաբերելու փաստի առնչությամբ, բայց ոստիկանությանն անհայտ էր, թե դրանք ում կողմից են բերվել հրապարակ: Այդ մասին անգամ հայտարարվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին Կենտրոնի ոստիկանության պատրաստած այդ նյութերը բարձիթողի արվել, կամ ինչո՞ւ էին իրավապահներն այդ նյութերը պահել իրենց գզրոցներում:

Փաստաբաններից մեկն այս հարցադրմանն ի պատասխան նկատեց, որ ասպարեզ նետեն ավելի հարմար պահի, այն է՝ մարտի 1-ի դեպքերից հետո, որ կցեին «Մարտի 1»-ի քրգործին: Եթե իսկապես իրականությանը համապատասխանում էին Կենտրոնի ոստիկանության այդ տվյալները, ապա իրավապահները պարտավոր էին եւ գործող օրենքով հիմնավոր պատճառներ ունեին Ազատության հրապարակի հանրահավաքներն անմիջապես եւ հարկադիր դադարեցման որոշում կայացնել դեռ փետրվարի 24-29-ը ընկած ժամանակահատվածում՝ չսպասելով մինչեւ մարտի 1-ը: Պատասխանը, թերեւս, մեկն է՝ այդ ձողերն իրականում հրապարակ էին բերել, այնտեղ տեղադրել ու նկարահանել էին հենց իրավապահները, ինչպես այսօր էլ պնդում է ընդդիմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել