Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Շտուրմ. «Աբրահամն ինձ մրցակից չէ»

Նոյեմբեր 20,2008 00:00

\"\"Միջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը քննադատել է իր հավանական մրցակից IBF-ի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Գերմանիայում բնակվող եւ այդ երկրում սիրված այս երկու բռնցքամարտիկների միջեւ գոտիների միավորման մենամարտի մասին խոսակցությունները վաղուց են ընթանում եւ նոր թափ են ստացել Արթուրի վերջին հաղթանակից հետո: Սակայն, Շտուրմի կարծիքով, Աբրահամն իրեն զգալիորեն զիջում է կարգով: «Ի տարբերություն ինձ, Արթուրը էլիտար բռնցքամարտիկների շարքը չի դասվում: Նա հայտնի է միայն Էդիսոն Միրանդային կոտրված ծնոտով հաղթելով, իսկ ես՝ իմ ցուցադրած բռնցքամարտով: Դրա համար էլ ես նրան որպես մրցակից չեմ ընդունում,- ասել է Շտուրմը:- Նրա հետ մարտն ինձ համար հեշտերից մեկը կլինի: Աբրահամի զենքը նոկաուտ անող հարվածն է եւ միայն դա կարող է իմ դեմ կիրառել: Ես հաճույքով կհաղթեմ նրան: Ինչո՞ւ են աշխարհի լավագույն բռնցքամարտիկները ցանկանում ինձ, այլ ոչ թե նրա հետ հանդիպել: Աբրահամը պետք է այդ հարցն իրեն տա: Նրա պահվածքը ծիծաղ է առաջացնում: Եթե ցանկանում է ինձ հետ մենամարտել անվճար, պետք է ոչ թե մամուլում հանդես գա, այլ պայմանագիր ստորագրի՝ հրաժարվելով իր հոնորարից: Եվ մարտը կկայանա…»:

Շտուրմի պրոումոթեր Կլաուս-Պետեր Կոլն իր հերթին հիշեցրել է, որ իր սանը սիրողական բռնցքամարտում արդեն երկու անգամ հաղթել է Աբրահամին եւ դա հաճույքով կանի երրորդ անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել