Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ԼԱ՞Վ ԳԻՏԻ

Նոյեմբեր 20,2008 00:00

\"\"

Վերջերս Վանաձոր քաղաքի մատույցներում ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ կանգնեցրին լրագրողներին տեղափոխող տաքսի մեքենան՝ օրենքի բոլոր հնարավոր նորմերի խախտումներով: Նախ, 284 ՈՍ 02 համարանիշով ոստիկանության այս մեքենան երեք մեքենայի վազանցեց երթեւեկության կանոնների խախտմամբ՝ երթեւեկության հանդիպակաց գիծ մտնելով (տես՝ առաջին լուսանկարում), մեր մեքենան կանգնեցրեց առանց բարձրախոսով զգուշացնելու, ինչն, ըստ օրենքի, պարտավոր էր անել, եւ առանց մեքենայից դուրս գալու՝ հենց մեքենայի միջից իր փայտիկը թափահարելով: Ոստիկանը տաքսու վարորդին սպառնաց «ակտ գրել» այն բանի համար, որ նա անվտանգության գոտին չէր ամրացրել, իսկ մեզ՝ «բաժին» տանել: Երբ վարորդը պարզաբանեց, որ տաքսու վարորդները կարող են իրենց անվտանգության նկատառումներով այդ գոտին չամրացնել, ոստիկանը բացականչեց, թե ինքն օրենքները լավ գիտի: Ակտ, իհարկե, այս ոստիկանը չկազմեց, փոխարենը մեզ հետ բանավիճելիս այնքան ոգեւորվեց, որ ձեռքը գրպանը տանելն ու գրպանից առանձին-առանձին դարսած հազարանոցներն ու այլ արժողությամբ թղթադրամների գետնին թափվելը մեկ եղավ (տես՝ երկրորդ լուսանկարը): Դրանք խնամքով հավաքելուց հետո ոստիկանը մեզ «ազատ արձակեց»: Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել