Լույս է տեսել Գոհարիկ Կարապետյանի մենագրությունը՝ նվիրված Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, 1967-2003 թվականներին՝ Սայաթ-Նովայի անվան դպրոցի տնօրեն Պետրոս Հայկազյանին: Գիրքը պատմում է նշանավոր մանկավարժի եւ փայլուն մտավորականի ստեղծագործական ուղու մասին, պարունակում է նրա հոդվածներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ հրապարակումներ նրա մասին եւ նամականի: Նրանք, ովքեր այսօր անպատեհ ինքնավստահությամբ պնդում են, որ մինչեւ 2003 թվականը դպրոցում ամեն ինչ վատ էր, իսկ իրենց՝ «իշխանության» գալուց հետո ամեն ինչ ծաղկեց, վատ չէր լինի, որ այդ գիրքն ընթերցեին: Իհարկե, մենագրությունը չափազանց հետաքրքիր է նաեւ բոլոր երաժիշտների եւ երաժշտասերների համար: