Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 19,2008 00:00

Պեկինի օլիմպիադայի փայլուն հաղթանակից հետո անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում եռակի անգամ բարձրացավ Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյանը՝ 48 կիլոգրամ քաշային կարգում, եւ Էդուարդ Համբարձումյանը՝ 64 կգ քաշային կարգում, կանգնեցին պատվո առաջին պատվանդանին՝ Հայաստանի Հանրապետությանը բերելով ոսկե մեդալներ, իսկ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանը 91 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ ստանալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Այսպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ բռնցքամարտիկները նման փայլուն հաղթանակի հասան։ Վերջին անգամ 1987-ին, դեռ ԽՍՀՄ հավաքականի կազմում էր, որ Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել էին ոսկե մեդալի։ Եվ այսպես, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ապացուցեց, որ երբ տղամարդու խոսքը նաեւ գործ է, ու երբ կա հավատ, նվիրում եւ կամք, ապա հաղթանակի աստվածը միշտ ընտրում է հոգով հաղթողին եւ հզորին։

\"\"

Նախօրեին մեր չեմպիոններին օդակայանում դիմավորելու էր եկել անձամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը վստահեցրեց,
որ մեր սպորտային հաղթանակները այսուհետեւ լինելու են շարունակական, եւ որ մենք աշխարհին ապացուցեցինք եւ դեռ ապացուցելու ենք հաղթողի մեր տեսակը։ Իսկ 22 տարի անց անկախ Հայաստանին նման հաղթանակ բերած մեր տղաները հուզված էին ու նաեւ երախտապարտ Գագիկ Ծառուկյանին, որն իր անսահման նվիրումով եւ աջակցությամբ հնարավոր դարձրեց այդքան սպասված հաղթանակը։ Անհնարին ոչինչ չկա, եթե կա կամք, նվիրում եւ հաղթանակի հասնելու վճռականություն։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել