Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈ՞Ղ Ա ԳԼՈՒԽԴ ՔՈՐ Ա ԳԱԼԻՍ»

Նոյեմբեր 18,2008 00:00

\"\"

Կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում վերընտրված քաղաքապետ Յուրիկ Ավալյանի կողմնակիցները յուրահատուկ ձեւով են նշել իրենց թեկնածուի հաղթանակը: Կեսգիշերին նրանք, մոտ 50 մեքենաների շարասյունով, մի քանի անգամ պտտվել են քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Ռիտա Հովհաննիսյանի շտաբի շուրջ, սուլել ու անվայելուչ հայհոյանքներ հնչեցրել նրա ու նրա կողմնակիցների հասցեին: Ապա Յ. Ավալյանի թիմակիցները, ի նշան քաղաքի «գրավման», նռնակներ են պայթեցրել ու ինքնաձիգներից օդ կրակել: Ուշագրավ է, որ, քաղաքի ոստիկանապետ Սերժիկ Քեշիշյանի գլխավորությամբ, նրանց են միացել նաեւ ոստիկանները: Վերջիններս մեքենաների շարասյանն ուղեկցել են «չեստ» տալով: Ընտրակաշառքները բաժանվել են հենց տեղամասերի մուտքի մոտ: Օրվա առաջին կեսին 1 ձայնը գնահատվել է 1000-5000, իսկ երեկոյան, ժամը 17-ից հետո՝ 15 հազար դրամ: Երբ 23/03 ընտրական տեղամասում «Առավոտի» թղթակիցը նկատել է 3 երիտասարդների, որոնք քվեարկության են մտել 3-րդ անգամ՝ փորձել է լուսանկարել նրանց: Նրանցից մեկը՝ Վիգեն Բալյանը (նկարում՝ մեջտեղում), հարձակվել է մեր լրագրողի վրա, քաշքշել նրան ու փորձել է ջարդել լուսանկարչական ապարատը: Անմիջապես Վ. Բալյանի «թասիբին» են կանգնել ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Ղազարյանը եւ հանձնաժողովի մեկ այլ անդամ ու սպառնացել լրագրողին. «Այ տղա, չափդ ճանաչի, կարող ա՞ գլուխդ քոր ա գալիս»:
Ընտրությունների մանրամասները կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել