Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզական անցուդարձ

Նոյեմբեր 15,2008 00:00

Առաջադրանքն արդեն գերակատարվել է

\"\"Լիվերպուլում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հատում է եզրագիծը: Արդեն հայտնի են եզրափակիչ հանդիպումներում ըստ քաշային կարգերի չեմպիոնական տիտղոսների հաղթողների համար պայքարողների անունները: Եվ ուրախալի է, որ նրանց մեջ են մեր հանրապետության երեք ներկայացուցիչները, որոնք 11 քաշային կարգերից երեքում պայքարում են «ոսկու» համար:

48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը կիսաեզրափակիչում հաղթեց նաեւ ռումինացի Իշտվան Ունգվարիին (4:2) ու մտավ եզրափակիչ, որտեղ Եվրոպայի «ոսկին» վիճարկելու է Իսպանիայի ներկայացուցիչ Ժոզե դե լա Նիեվե Լինարեսի հետ:

Գերազանց է հանդես գալիս նաեւ մինչեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը, որը մրցավարների տված միավորների 8:1 բացարձակ տարբերությամբ պարտության մատնեց Մարչին Լեգովսկուն (Լեհաստան) եւ վճռական մենամարտում հանդիպելու է հունգարացի Գուիլա Կատեի հետ:

Եզրափակիչի մեր երրորդ մասնակիցը դարձավ հունգարացի Ջոզեֆ Դարմոսի նկատմամբ կամային պայքարում (5:4) առավելության հասած 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, որին չեմպիոնական պատվանդանին կանգնելու համար արդեն պահանջվում է հաղթել միայն ռուսաստանցի Էդգար Մախոնցեւին:

Սկսել են հաղթանակով

\"\"Դրեզդենում մեկնարկել են շախմատի տղամարդկանց 38-րդ եւ կանանց 23-րդ համաշխարհային օլիմպիադաները:

Գործող օլիմպիական չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որն այդ տիտղոսը նվաճել է 2006 թվականին Թուրինում, մեկնարկային հանդիպումում թիմային 4:0 «չոր» հաշվով պարտության է մատնել Իտալիայի ընտրանուն: Մեր թիմի կազմում հաղթանակն ապահովել են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցակցին, որը վիճակահանությամբ նույնպես Իտալիայի հավաքականն էր, ընդամենը կես միավոր վաստակելու հնարավորություն են տվել նաեւ մեր աղջիկները: Այդ «լավությունն» արել է Էլինա Դանիելյանը, որը միավորը բաժանել է միջազգային վարպետ Ելենա Սեդինայի հետ: Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը մրցակիցներին հարկադրել են կանգնեցնել ժամացույցը:

Երեկ կայացած երկրորդ տուրում մեր տղաներն ուժերը չափում էին Մոլդովայի, իսկ աղջիկները՝ Չեխիայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել