Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՅՈՒԹ Է

Նոյեմբեր 15,2008 00:00

\"\"

Երեկ ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերվում «Ժառանգության» առաջարկին՝ ազատագրված տարածքների հարցը լուծել փոխանակությամբ եւ, ասենք, Աղդամը փոխանակել Շահումյանի հետ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման հարց չենք քննարկել, որովհետեւ չեմ կարծում, թե դիմացի կողմը նման ծրագրին համաձայն լինի: Քննարկելու բան է: Բայց ընդհանրապես՝ մեր սկզբունքն է, որ դեռ տարիներ առաջ արտահայտել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը՝ մենք հայկական տարածքները հայկական տարածքներով չենք փոխանակում»: Հետաքրքրվեցինք՝ ըստ այդմ, Աղդամը համարում են հայկակա՞ն տարածք, եւ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես գիտեմ, որ կան պաշտոնյաներ, որոնք չեն հավատում, որ Աղդամը հայկական տարածք է: Բայց ես դրանում վստահ եմ՝ դա պատմական հայկական տարածք է»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ՝ 2001-ի մայիսին հայտարարել. «Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ եւ ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, ազատագրել ենք, ազատագրել ենք… Աղդամը մերն է, չգիտեմ, Միրբաշիրը մերն է… Լուրջ չեմ համարում սա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել