Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿԱԼԻ՜ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

Նոյեմբեր 14,2008 00:00

\"\"
\"\"

ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու որոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին այսպես էր բացատրում, թե ՀՀԿ-ն «ձեռնամուխ է եղել պետական կառավարման ապարատի արդյունավետության բարձրացման գործին»։ Թե որքանով է այս խնդիրը լուծվել մինչ այժմ՝ ապացույցը նաեւ տարբեր ռակուրսներով արված այս լուսանկարներն են, թե ինչ «արդյունավետ» գրեթե դատարկ դահլիճում էին երեկ անցնում 2009-ի բյուջեի նախագծի քննարկումները: ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն իր ելույթում նշեց, թե կառավարության ներկայացուցիչները դահլիճում ավելի շատ էին, քան պատգամավորները. «Սա է մեր մակարդակն այսօր եւ պետք է համակերպվել»: Նշենք, որ հանձնաժողովներում բյուջեի քննարկումներին մասնակցում էին էլի հատուկենտ պատգամավորներ: Ինչպես երեկ իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը՝ բյուջեն շատ կարեւոր փաստաթուղթ է, բայց ցավոք՝
ԱԺ վերաբերմունքը համարժեք չէ դրան:
Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել