Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՏԱՏԻ՛Կ

Նոյեմբեր 13,2008 00:00

\"\"

Երեկ ԱԺ նիստում, պաշտոնական ելույթից հետո, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանն ասաց. «Ես շնորհակալություն եմ հայտնում հորս մորը, այսինքն՝ տատիկիս, որն իմ մեջ սերմանեց հայկական արժեքներ եւ մանրամասնեց այն դաժան օրերը, ապրիլի 24-ի Ցեղասպանությունը, որ ապրել է մեր ժողովուրդը: Տատիկս ինձ ասել է. ուր էլ ապրես` չմոռանաս այս ժողովրդին, որ խաղաղասեր է, արժանիքներ ունի, դարավոր մշակույթի տեր է եւ միակ բանը, որ խնդրում է աշխարհից, իր իրավունքն է՝ ունենալ իր հայրենիքը եւ իրավունքը՝ իր եկեղեցիներում աղոթք մատուցելու: Տատիկս նաեւ ասում էր, որ երբեք չմոռանամ ու միշտ հոգուս ու սրտիս մեջ ունենամ այն երկիրը՝ Կիպրոսը, որ թեւերը ջերմորեն բացած, սիրով ու գուրգուրանքով ընդունեց Ցեղասպանությունից գաղթական ժողովրդին: Թեեւ տատիկս հիմա չկա, բայց ես հպարտ եմ իմ արմատներով, իմ ազգային ինքնությամբ ու նրանով, որ Կիպրոսի քաղաքացի եմ»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս ելույթին այսպես արձագանքեց. «Շնորհակալ եմ պրն նախագահից ու նաեւ՝ իր տատիկից՝ ճիշտ խորհուրդներ տալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել