Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՋՆԻԻ» ՓԱԿՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ Է

Նոյեմբեր 12,2008 00:00

\"\"Գերմանացի գործընկերոջ արձագանքը

Ներկա ժամանակներում, երբ միջազգային տնտեսությունը ցնցվում է համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերից, յուրաքանչյուր պետություն պետք է մտածի իր ներսում հնարավոր ամեն ինչ անելու՝ նորմալ աշխատող տեղական ձեռնարկությունների ներքին եւ միջազգային տնտեսական ու առեւտրական հարաբերություններին աջակցելու եւ օժանդակելու համար: Պետք է այդպես մտածել, բայց միշտ չէ, որ այդպես է, դրա ապացույցն է մի օրինակ: Ես, որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող հիմնարկության առեւտրային տնօրեն, ուզում եմ դա հասկանալ: Իմ ղեկավարած MediaConsult ՍՊԸ-ն «Բջնի» ֆիրմայի հետ (ՍԻԼ-Գրուփ) ունի առեւտրային հարաբերություններ: Մինչդեռ օրերս Հայաստանում իշխող կարճատես իշխանավորներն անհասկանալի որոշում են կայացրել՝ փակել «Բջնի» ընկերությունը՝ ներկայացնելով վերջինիս խտրական պահանջներ, որոնք ընկերության կողմից անիրագործելի են: Իմ կարծիքով՝ փակելու պատճառը քաղաքական հաշվեհարդարն է:

Իրավական տեսակետից ձեռնարկությունը պարտքեր չի գոյացրել եւ աշխատել է՝ խստորեն պահպանելով ISO 9001-ի հրահանգները եւ նորմերը, որոնք շատ արեւելաեվրոպական երկրներում դեռեւս կիրառելի չեն: Գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում ձեռնարկությունը աշխատանքով ապահովել է, իմ իմանալով՝ մոտ 500 մարդու: Այս պարագայում իշխանությունների նման գործելակերպը ժողովրդավարությամբ կառավարվող որեւէ եվրոպական երկրում անհասկանալի կլիներ: Դա առաջ կբերեր հասարակության եւ արհմիությունների բողոքի ալիքը: Այսպիսի կամայականություն եւ ինքնակալություն ժողովուրդը չպետք է թույլ տա: Անհասկանալի է, թե ինչպես 21-րդ դարում Եվրոպայի մեջ գտնվող երկրներ կան, որտեղ ժողովրդավարությունը եւ ազատությունը ոտնահարվում են: Գործարարները, որոնք անձնական եւ ֆինանսական մեծ ներդրումներով երկրի տնտեսության աճը առաջ են մղել եւ դրա շնորհիվ նոր աշխատատեղեր ստեղծել, որոնք հուսալի տնտեսական կապերով բարձրացրել են երկրի պատիվը միջազգային տնտեսական շուկաներում, անբացատրելի կամայականության են ենթարկվում՝ առանց հաշվի առնելու կորուստները:

Մի կառավարություն, որ այսպես է գործում, չպետք է զարմանա, որ արեւմտաեվրոպական ձեռնարկությունները թերահավատությամբ պետք է նայեն իր երկրի զարգացմանը, եւ քիչ ձեռնարկություններ կլինեն, որ մեծ ռիսկի ենթարկվելով, Հայաստանում հիմնադրված ընկերությունների հետ տնտեսական կապեր կհաստատեն: Ես եւ իմ գործընկերները նույնպես պատրաստ չենք նման բարձր ռիսկի դիմել: Վաղը կարող է ամեն ինչ նորից կրկնվել՝ առանց պատճառի եւ առանց օրենքի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել