Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ

Նոյեմբեր 12,2008 00:00

\"\"

ՀՀԿ խորհրդի նախորդ երեկոյան կայացած նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրության հարցից բացի, եղել է նաեւ տնտեսական ճգնաժամին վերաբերող հարց: Գործարար հանրապետականները պահանջել են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրի, թե այդ ինչ հիմքով է պնդում, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը շրջանցում է մեր երկիրը, եւ, հետեւաբար, իրենց բիզնեսը: Վարչապետը տվել է չափազանց գրագետ բացատրություններ: Հնաբնակ հանրապետականներից մեկը երեկ «Առավոտին» պատմում էր, որ խորհրդի նիստի ժամանակ, լսելով վարչապետին, իր մեջ ծնվել են հիշողություններ՝ ուսանողական տարիներից, երբ ինքը ուսանողական նստարանին նստած՝ լսել է իր տնտեսագիտության դասախոսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել