Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏՈՒՌ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Նոյեմբեր 08,2008 00:00

Օրերս լրագիրներե կարեւոր լուր մը առինք Ազգային ժողովի անցուդարձեն: Ազգային ժողովի բարեպաշտ ու հարգարժան երեսփոխաններեն մեկը նիստի ժամանակ առաջարկած է Ազգային ժողովի շենքին կից պարտեզի մեջ մատուռ մը կառուցել՝ մեկ-մեկ հոն մտնելու, աղոթելու եւ մեղքերի թողություն խնդրելու համար: Վասնզի անընդհատ աշխատանքի մեջ ըլլալով՝ ժամանակ չունին հաճախակի եկեղեցի երթալու, աղոթելու եւ թողություն խնդրելու: Կկարծեմ, թե սա առաջարկը չպիտի մերժվի: Հնարավոր կըլլա աշխատանքեն առաջ մատուռը մտնել, երեկվա գործած մեղքերը խոստովանել եւ քահանայեն թողություն ստանալ:

Ես ալ Վեհափառին քանի մը առաջարկ ունիմ, քանի որ պաշտոնյա քահանան իր կողմեն պիտի նշանակվի եղեր:

1. Մեղքերուն թողություն տալը 10 հազար դրամեն աժան չպիտի ըլլա:

2. Պաշտոնյա քահանան մաքրամաքուր ձեռքեր պիտի ունենա:

3. Տարի մը աշխատելեն ետք՝ քահանան անպայման պիտի գնդակահարվի:

Նշված կետերը բացադրության կարիք ունին.

Ա. Հավաքված դրամով եկեղեցին, որպես բարեգործություն, շուրջ հազար թոշակառուի թոշակը շուրջ 10 հազարով կրնա ավելացունել:

Բ. Քահանան ազնիվ. մաքրաձեռ չըլլա նե՝ առաջին կետը չիրագործվիր:

Գ. Եթե քահանան չգնդակահարվի, կենդանի մնա, Աստված մի արասցե, հանկարծ օր մը, տեղ մը քանի մը բաժակ օղի խմելեն վերջ ուղեղը փափկի ու սկսի բերանը բանալ …

Կարելի է քահանայի զոհողությունը արժանավայել ձեւով գնահատել՝ զինքը սրբերի դասը կարգելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել