Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

Նոյեմբեր 08,2008 00:00

«Միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր անդամ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը երեկ հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության նպատակով:

Ավելի ուշ, ժ. 23:00-ի սահմաններում, «Առավոտին» հայտնի դարձավ, որ հենց ԱԱԾ-ում էլ նրան ձերբակալել են եւ տեղափոխել անվտանգության ծառայության մեկուսարան: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նրան հարցաքննության էր հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ունեցած իր տեղեկությունը «ՀԺ»-ում հրապարակելու առիթով հարուցված քրգործի շրջանակներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել