Լրահոս
Օրվա լրահոսը

Սարոյանի առակները

Նոյեմբեր 07,2008 00:00

Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Արեւիկ» հրատարակչությունը պատրաստել եւ պետպատվերով տպագրել է «Սարոյանի առակները» գրական-գեղարվեստական հրատարակությունը: Ըստ «Նոյյան տապանի», առաջին անգամ լույս տեսած այս հրատարակությունում ներկայացված պատմությունների հայերեն թարգմանությանը զուգահեռ՝ տպագրված է նաեւ դրանց անգլերեն բնագիր տարբերակը: Գրքի հասցեատերը կրտսեր եւ միջին տարիքի երեխաներն են: «Սարոյանի առակները» գրքում զետեղված են գրողի՝ ազգականներից լսած, ինչպես նաեւ՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում ապրող հայերի մասին պատմությունները:

Հայ ռեժիսորների ֆիլմերը «մերժում» են

Հայ ռեժիսորների նկարահանած ֆիլմերի ցուցադրությունը մերժելը հայաստանյան մասնավոր կինոթատրոնների համար վերջին շրջանում կարծես դարձել է սովորական երեւույթ: Այս մասին օրերս մտահոգություն հայտնեց նաեւ ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: Ինչ վերաբերում է «Մոսկվա» կինոթատրոնին, չնայած նախնական պայմանավորվածությանը, այն վերջերս «մերժել» է Տիգրան Պասկեւիչյանի «Օտարումը» եւ Տիգրան Խզմալյանի «Սարդարապատը»: «Առավոտը» կատարվածի մասին պարզաբանումներ ստացավ «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր մենեջեր Տոմա Մովսիսյանից: «Օտարում» ֆիլմի ցուցադրության մերժումը պատճառաբանված էր տեխնիկական խնդիրներով, «Սարդարապատի» դեպքում ցուցադրության թույլտվություն չենք ստացել ոչ ՀՀ մշակույթի նախարարությունից, ոչ էլ այն ստուդիայից, որտեղ նկարահանվել է ֆիլմը: Այնպես որ, դրա համար էլ մեզ պետք չէ մեղադրել»,- նշեց տիկ. Մովսիսյանը: «Առավոտի» այն դիտարկմանը, թե ֆիլմերի ցուցադրության մերժումը կարծես միտում է դառնում եւ հաճախ քաղաքական ենթատեքստ է ունենում, Տ. Մովսիսյանը պատասխանեց. «Օտարում» ֆիլմը ընդհանրապես կապ չուներ արվեստի հետ, այն վավերագրական ֆիլմ էր, որը մենք չկարողացանք ցույց տալ, թե ինչ պատճառով, արդեն նշեցի: Իսկ «Սարդարապատը» մեզ պարզապես թույլ չտվեցին ցույց տալ»: Հետաքրքրվեցինք, թե ցուցադրվելիք ֆիլմերի ընտրության դեպքում կինոթատրոնում ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում, Տ. Մովսիսյանը պատասխանեց. «Երբ վերցնում ենք ֆիլմը, անպայման պիտի իմանանք՝ ինչ ժանրում է այն, ով է նկարահանել, սյուժեն ինչպիսին է եւ, ըստ այդմ, որոշենք՝ ցուցադրե՞լ, թե՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել