Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նոյեմբեր 07,2008 00:00

\"\"

Երեկ ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի 71-ամյա հայրը՝ Ալբերտ Սուքիասյանը, իր ընտանիքի եւ նրան պատկանող ընկերությունների դեմ անցյալ տարվա սեպտեմբերից սկսված քաղաքական հետապնդումների առնչությամբ բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, մամուլին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին: Այդ նամակը Ալբերտ Սուքիասյանը եզրափակել է նամակի հասցեատերերին ուղղված կոչով՝ հորդորել «ներկայիս իշխանությանը մտածել ոչ միայն այսօրվա իրենց անձնական շահերի մասին, հակառակ դեպքում ատելությունն էլ ավելի է խորանալու, իսկ ատելությամբ երկիր չեն կառավարում»: Նա նաեւ համոզված է, որ իր ընտանիքի նկատմամբ սկսված հետապնդումներին վերջ տալու համար քաղաքական կամք է հարկավոր:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել