Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏՈՒՄ Է

Նոյեմբեր 06,2008 00:00

\"\"Երեկ ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց «Բնությունը՝ արվեստում» խորագրով ցուցահանդեսը: Մասնակցում էին անհատ ստեղծագործողներ, այդ թվում՝ շուրջ 50 կոմպոզիցիաների հեղինակ, մասնագիտությամբ քիմիկոս Մարիետա Եղիազարյանը, կենսաբան Աղասի Կարապետյանը, որը լուսանկարել էր Հայաստանի թիթեռները, Վահե Ահարոնյանը, ում հոր՝ Լեւոն Ահարոնյանի շնորհիվ վերաբացվեց թանգարանը: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել նաեւ ՀՀ ժողովրդական վարպետներ Աղավնի Սիմոնյանը, Սուսաննա Արշակյանը, Կարինե Սահակյանը:

Ցուցադրվում էին բանջարեղենի մնացորդներից, ձկան ոսկորներից պատրաստված կոլաժներ, գեղեցիկ պահեր արձանագրած լուսանկարներ, գոբելեններ եւ այլն:

Միջոցառմանը ներկա ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց. «Թանգարանի աշխատողները մեծ գործ են կատարում: Թանգարանը միշտ էլ նախարարության ուշադրության կենտրոնում է: Պետք է նշեմ, որ խնդիրներ էլ կան, ու անպայման ձեռնամուխ կլինենք դրանց լուծմանը»: Նշենք, որ վերջին 9 ամիսների ընթացքում թանգարան է այցելել ավելի քան 13 500 այցելու: Բնության թանգարանը հիմնադրվել է 1952-ին, ավելի քան 13 տարի չի գործել, ու լիբանանահայ բարերարներ տեր եւ տիկին Ահարոնյանների շնորհիվ 2004-ից վերաբացվել է: Այսօր թանգարանում տեղ է գտել ավելի քան 7500 ցուցանմուշ, որից ցուցադրվում է ընդամենը 2000-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել