Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ ՍԹԱՐԸ՝ 2008-ին, բայց ոչ վերջինը

Նոյեմբեր 06,2008 00:00

Երեկ Էրեբունի համայնքում իսկապես մեծ իրադարձություն էր. ՍԹԱՐ-ը բացեց թվով 12-րդ սուպերմարկետի դռները: Մեծ բազմություն էր հավաքվել խանութի դռների առջեւ, բոլորը ցանկանում էին լինել առաջինը, ով կմտներ խանութ: Տոնական տրամադրություն էր տիրում համայնքում:

Պատահական չէ, որ 12-րդ ՍԹԱՐ-ը բացվեց Էրեբունի համայնքում: Համայնքի ընտրությունը պայմանավորված էր դրա՝ Երեւանի խոշորագույն համայնքներից մեկը լինելով: Բացի այդ, խանութի բացումը կազմում է ՍԹԱՐ-ի համայնքների ընդգրկման ծրագրի մի մասը: Էրեբունիում ՍԹԱՐ-ն առաջին սուպերմարկետն է իր ֆորմատի մեջ, որը համապատասխանում է միջին ֆորմատի սուպերմարկետների համաշխարհային չափանիշներին՝ ընդգրկելով 730 քմ մակերես, ավելի քան 10 հազար ապրանքային միավոր: ՍԹԱՐ-ը ձգտում է ստեղծել նոր մշակույթ մանրածախ առեւտրի ոլորտում, որը կապահովի բարեկիրթ եւ հարմարավետ առեւտրի պայմաններ:

Նշենք, որ ՍԹԱՐ-ը հանդիսանում է Հայաստանում մանրածախ առեւտրի ոլորտում գործող սուպերմարկետների խոշորագույն ցանցը, որի բաժնետոմսերի 28.3%-ը պատկանում է Եվրոպական Զարգացման եւ Վերակառուցման Բանկին: Ներկայումս Երեւան քաղաքում գործում է 11 եւ Հրազդան քաղաքում՝ 1 սուպերմարկետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել