Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԼՂ-ՈՎ ԶԲԱՂՎԵԼ ՉԻ՞ ՀԱՍՑՆԻ

Նոյեմբեր 06,2008 00:00

\"\"

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործընթացն այնքան է արագացել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հնարավոր է չհասցնի դրանով զբաղվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: Ըստ նրա, շատ հավանական է, որ Բուշի վարչակազմը փորձի մինչեւ տարեվերջ հաջողության հասնել կարգավորման լուծման ուղղությամբ, եւ այսպես կոչված՝ շրջանակային համաձայնագիրը կնքվի մինչեւ Օբամայի՝ հունվարի կեսերին Սպիտակ տուն մտնելը: «Կարելի է, իհարկե, ակնկալել, որ Բարաք Օբաման ինչ-որ բան կփոխի, սակայն, չեմ բացառում, որ մինչեւ տարեվերջ լինեն այնպիսի զարգացումներ, որոնք վերջնականորեն ուրվագծեն հակամարտության լուծումը: Կարծում եմ, դեկտեմբերին փորձ կարվի կողմերին հրավիրել Վաշինգտոն եւ այնտեղ, գուցե նաեւ պարտադրանքի ճանապարհով, ստիպեն ստորագրել փաստաթուղթը»,- նկատել է Վ. Փափազյանը:

Դիվանագետի դիտարկմամբ, կողմերը կարող են խուսափել ստորագրումից՝ օգտագործելով միջնորդների միջեւ առկա հակասությունները: Սակայն եթե միջնորդները համաձայնեն սեղանին առկա փաստաթղթի հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ստիպված կլինեն ստորագրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել