Լրահոս
Օրվա լրահոսը

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Նոյեմբեր 06,2008 00:00

\"\"

Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը աշխատանքային այցով «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում էր՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, նաեւ՝ Դավիթ Շահնազարյանի, իր աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանի եւ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ուղեկցությամբ: Սա ՀԱԿ-ին մասնակից ուժերի ակտիվի հետ նախատեսվող հանդիպումների շրջանակում առաջին այցն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, թե առաջիկայում նման հանդիպումներ կլինեն նաեւ ՀԱԿ անդամ մյուս կուսակցություններում: Իսկ թե ինչ հարցեր են քննարկվել «Հանրապետություն» կուսակցությունում տեղի ունեցած երկժամյա հանդիպման ընթացքում՝ բացի «Մարտի 1-ի» փաստահավաք խմբին մասնակցության եւ քաղբանտարկյալների հարցերից, մանրամասնեց այդ կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել