Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻ ՉԱՆՉՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՀԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Նոյեմբեր 05,2008 00:00

\"\"

Նոյեմբերի 3-ին Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հանդիպել է ԲՀԿ պատվիրակության հետ՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում Լի Չանչունն ընդգծել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը Չինաստանի եւ Հայաստանի միջեւ՝ կարեւորելով քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ ագրարային համագործակցության եւ փոխանակման հետեւողական զարգացումն ու դրական արդյունքները։ Անցյալ տարի, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի կապակցությամբ, երկու երկրներն անցկացրին հոբելյանական միջոցառումների շարք, ինչը նպաստեց հայ-չինական բարեկամության հասարակական հենքի ընդլայնմանը։ R
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել