Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Նոյեմբեր 04,2008 00:00

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախորդ հինգշաբթի հանդիպել է մահապատժի դատապարտված, ապա պատիժը ցմահ ազատազրկմամբ կրող Ստեփան Գրիգորյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Արմենակ Մնջոյանի եւ Արսեն Արծրունու հետ:

Չնայած դատապարտյալների պահանջներից մեկն էլ լրատվամիջոցների մասնակցության ապահովումն էր հանդիպմանը, սակայն նախարարի այցը եղել է անսպասելի:

Ըստ ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի ծառայության, դատապարտյալները ներկայացրել են իրենց դժգոհությունները՝ կապված մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխելու հետ: Նրանք հայտնել են, որ իրենք վիճարկում են ՀՀ նախագահի 2003 թ. օգոստոսի 30-ի հրամանագրով իրենց «ներման հիմքով ցմահ ազատազրկում սահմանելը»:

Ըստ դատապարտյալների, դրանով իսկ խախտվել են ՀՀ Սահմանադրությունը, միջազգային փաստաթղթերը եւ ներպետական օրենսդրությունը: Նախարարը պարզաբանել է, որ ՀՀ նախագահի հրամանագիրը եղել է ոչ թե օրենսդրության փոփոխության հիման վրա պատժատեսակի փոխարինման վերաբերյալ իրավական ակտ, ինչը եւ կլիներ անիրավաչափ, այլ դատապարտյալներին շնորհվել է ներում: Նախարարը պարզաբանեց նաեւ, որ դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով, համապատաuխան միջնորդություն է ներկայացրել դատարան: Պարզաբանվեց նաեւ, որ ցմահ ազատազրկումը մահապատժի հետ համեմատ մեղմ պատժատեսակ է, ինչը հաստատվում է նաեւ միջազգային մի շարք փաստաթղթերով, իսկ օրենքի փոփոխությունները, որոնք հանգեցրել են պատժի մեղմացման՝ ունեն հետադարձ ուժ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել