Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ Է

Նոյեմբեր 04,2008 00:00

\"\"

«Մարտի 1»-ի դեպքերի անկախ եւ անաչառ ուսումնասիրության նպատակով փորձագետների փաստահավաք խումբ ձեւավորելու մասին ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 23-ին ստորագրած կարգադրության 13-րդ կետի համաձայն՝ «Խմբի անդամները համարվում են նշանակված, եւ խումբը համարվում է ձեւավորված սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 11-րդ օրը, եթե առաջադրվել է ոչ պակաս, քան խմբի երեք անդամ»: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ փաստահավաք խումբն արդեն ձեւավորված է: Դրանում ընդգրկված 5 անդամներից երեքն արդեն նշանակված են: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր կողմից փաստահավաք խումբ է գործուղել իր աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին, Հայ ազգային կոնգրեսը՝ Անդրանիկ Քոչարյանին, «Ժառանգությունը»՝ Սեդա Սաֆարյանին (լուսանկարներում): Իշխանությունները դեռ թեկնածուների փնտրտուքի մեջ են:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել