Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 01,2008 00:00

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԵՎԱՆՅԱՆԻ

«Օրինաց երկիրը» մշտապես եղել եւ շարունակելու է լինել հավատարիմ իր ընտրազանգվածին՝ սա որպես քաղաքական սկզբունք: Փոքր եւ միջին բիզնեսի, դրանով զբաղվող հասարակական հատվածի նկատմամբ դեռեւս 1990-ականներից ՕԵԿ-ի հոգատար վերաբերմունքը այսօր էլ քաղաքական առաջնահերթություն է: Դրա վկայությունն այն է, որ ՕԵԿ-ում մեծ թիվ են կազմում փոքր եւ միջին ձեռներեցները, իսկ ես՝ որպես Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ, ՕԵԿ համամասնական ցուցակով դարձել եմ պատգամավոր: Եթե հանրապետության «գլխավոր պոլիտէկոնոմիստը» հետեւելու լիներ քաղաքական եւ տնտեսական զարգացումներին, ապա կնկատեր, որ արդյունավետ հարկային վարչարարություն կիրառելու, փոքր եւ միջին բիզնեսը խթանելու հարկային համակարգից ՕԵԿ-ը երբեք չի հրաժարվել: Ինչ վերաբերում է մեր նախընտրական ծրագրերին, ապա «անդավաճան» բանախոսին խորհուրդ է տրվում իր վերլուծությունը ամբողջացնել եւ հանգել այն օբյեկտիվ հետեւությանը, որ ՕԵԿ նախընտրական դրույթների ավելի քան 90 տոկոսը այսօր ընդգրկված է կառավարության գործունեության ծրագրում, եւ որպես առաջնահերթություններ իրականացվում են եւ իրականացվելու են»,- ի պատասխան՝ ասաց ՕԵԿ խմբակցության անդամ, պատգամավոր Ստեփան Ասլանյանը:

ՀԱՄԱՏԵՂ ԱՍՈՒԼԻՍ

Այսօր, ժ. 13.00-ին, «Հայացք» ակումբում տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի եւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի համատեղ մամուլի ասուլիսը, որը վերաբերելու է «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ փորձագետների փաստահավաք խմբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել