Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԱՑԻ ՉԷ, ԷԼԻ՝ НЕТ!

Նոյեմբեր 01,2008 00:00

\"\"

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ արձագանքեց մեր թերթի նախորդ համարում տպագրված լուրին, որում ասվում էր, թե «Բելաջիո» ռեստորանում Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ այլոց հետ ընթրել է նաեւ Տիգրան Թորոսյանը: Այս կապակցությամբ վերջինս ուղարկել էր հետեւյալ պատասխանը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Կարծում էի, որ մի քանի օր առաջ «Առավոտում» տպագրված հարցազրույցը վերջ կդնի «հավաստի աղբյուրների» քսանչորսժամյա տառապանքներին` կուսակցական գործունեությամբ չզբաղվելու վերաբերյալ իմ որոշման առնչությամբ: Դժվար է ասել՝ դա անբուժելի հիվանդությո՞ւն է, թե՞ «Առավոտի» լուրի վերնագիրն է մղել «հավաստի աղբյուրներին» նոր տառապանքների, բայց հիվանդի վիճակը դարձել է օրհասական, եւ հիվանդությունն արդեն սկսել է դրսեւորվել տեսիլքների (հալյուցինացիաների) ձեւով: Խոսքը «Առավոտի» «Խորհրդավոր ճաշկերույթ» լուրի մասին է: Ես չգիտեմ՝ «Բելաջիո» կամ այլ ռեստորանում նշված մարդիկ երկու օր առաջ կամ ավելի վաղ մասնակցել են նման ճաշկերույթի, թե ոչ, բայց որ ինքս չեմ մասնակցել՝ հաստատ գիտեմ: Վերջին անգամ եմ ասում ամենաանհուսալի հիվանդների համար. որեւէ մեկի, այդ թվում եւ պարոն Օսկանյանի հետ կուսակցություն ստեղծելու մասին որեւէ քննարկում չեմ ունեցել: Եթե երբեւէ նման ցանկություն ունենամ էլ, հուսով եմ՝ հիվանդների թիվը չի աճի: Եթե դա ինչ-որ չափով կմեղմի «հավաստի աղբյուրների» տառապանքները, ապա հրապարակավ խոստանում եմ կուսակցություն ստեղծելու կամ կրկին կուսակցական գործունեությամբ զբաղվելու մասին որոշում ընդունելու դեպքում առաջինը տեղեկացնել հենց իրեն(ց)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել