Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ

Հոկտեմբեր 31,2008 00:00

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել Բաքու, իսկ Հայաստան այդպես էլ չեն այցելել՝ ասաց. «Միգուցե կարիք է առաջացել ճշտել Ադրբեջանի դիրքորոշումները, միգուցե համանախագահների համար ավելի հասկանալի են Հայաստանի դիրքորոշումները, դրա համար էլ նրանք այս փուլում այստեղ չեն եկել»:

Նրա համոզմամբ, հայերն ավելի են պատրաստ կարգավորմանը, քան ադրբեջանցիները. «Համեմատելով Ադրբեջանի հանրային կարծիքի հետ՝ մեզ մոտ ավելի պատրաստ են, քան Ադրբեջանում: Գոնե մեզ մոտ թշնամանք չկա այդ աստիճանի, ինչքան որ Ադրբեջանում է քարոզվում: Գոնե մեզ մոտ ժողովրդի 82%-ը դեմ չէ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը: Գոնե մեզ մոտ 30%-ը չի ցանկանում պատերազմի միջոցով լուծել այս հարցը: Այսինքն` մենք իհարկե ավելի պատրաստ ենք: Բայց Ղարաբաղի հարցում, եթե մենք գանք ինչ-որ եզրահանգումների, որ մենք արդեն գնում ենք լուծումների՝ այդ հարցը կդրվի ամենալուրջ քննարկման ժողովրդի մակարդակով, եւ որեւէ մեկը, որեւէ ղեկավար չի կարող, առանց ժողովրդի կարծիքը նկատի ունենալու, ինչ-որ հարցերի լուծման գնալ»: Էդվարդ Նալբանդյանը նաեւ հավաստեց. «ԼՂ հարցում Թուրքիայի միջնորդության մասին խոսք չկա, Անկարան կարող է միայն աջակցել հակամարտության կարգավորմանը՝ բարելավելով հարաբերությունը ՀՀ հետ, գուցե՝ ունենալով նաեւ Բաքվի վրա ազդելու հնարավորություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել