Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ» ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԷԻՆ

Հոկտեմբեր 31,2008 00:00

\"\"

Երեկ խորհրդային քաղբանտարկյալների օրը յուրովի «նշեցին» անկախ Հայաստանի քաղբանտարկյալները: 40-ից ավելի քաղբանտարկյալներ երեկ «մասնակցեցին» Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքին: «Ա1+»-ի մատուցմամբ, նրանց հայտնվելը պողոտայում իրարանցում առաջացրեց ոստիկանների շարքերում. մոտ 50 ոստիկան միանգամից վազեց դեպի պողոտա: Նրանք հանդարտվեցին միայն այն պահից, երբ պարզվեց, որ զբոսանքի մասնակիցները ընդամենը հայ քաղբանտարկյալների դիմակներն են կրում: Ոստիկանների երեկվա պահվածքը բավականին զուսպ էր. «քաղաքական զբոսանքի» մասնակիցներին միայն զգուշացնում էին՝ չբղավել եւ մարդկանց հանգիստը չխանգարել: Բայց «քաղբանտարկյալները» շարքով սկսեցին քայլել պողոտայով եւ վանկարկել՝ «Ազատ, անկախ Հայաստան»: «Լինենք տեր պետության» երիտասարդական կազմակերպության նախագահ Արմեն Համբարձումյանն էլ վստահեցրեց. «Քաղբանտարկյալներն այսօր մեր երկրի ամենաազատ մարդիկ են: Նրանք կարող են շրջել, քայլել՝ որտեղ ուզում են եւ ասել՝ ինչ մտածում են»: Նույնատիպ ակցիա այսօր նախատեսվում է անցկացնել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտակայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել