Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՆԱԵՎ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 29,2008 00:00

\"\"«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե՝ «շարունակվում են 2008թ. փետրվարի 19-ի օրինախախտումներով աննախադեպ ընտրությունների արձագանքները՝ իրավական տեսակետից բացարձակապես անգրագետ, քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունները»: «Այլընտրանքը» որպես այդպիսին է որակել հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով երեքուկես տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Գեղարքունիքի մարզի պատասխանատու եւ վստահված անձ Սամվել Գեւորգյանը: «Հերթական անգամ մենք ականատես եղանք շինծու մի թատերական ներկայացման, որի անունն էր դատավարություն: Իրական մեղավորներին՝ Վարդաձոր գյուղի տեղամասում եւ տեղամասից դուրս ծեծկռտուք հրահրած գյուղապետին եւ նրա որդիներին, դատելու փոխարեն դատվեց նա, ով փորձել էր կանխել ընտրակեղծիքները եւ պաշտպանել օրինականությունը»,- ասված է հայտարարության մեջ, որով «Այլընտրանքը» դատապարտում է Ս. Գեւորգյանի դեմ «կազմակերպված քաղաքական հաշվեհարդարը, որը կրկին անգամ հաստատեց այս հանցավոր իշխանությունից օր առաջ ձերբազատվելու եւ երկրում օրինականություն հաստատելու անհրաժեշտությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել