Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՅՈՒՍԸ ԵՍ ԵՄ»

Հոկտեմբեր 29,2008 00:00

\"\"

Այսօրվանից ՀՀ քաղաքացիների մի խումբ սկսելու է «Մյուսը ես եմ» անունը կրող ակցիա: Մարդիկ մտադիր են առայժմ մամուլի միջոցով հայտարարություն անել այն մասին, որ իրենք էլ են կատարել այն նույն գործողությունները, որոնց համար «Մարտի 1»-ի գործով մեղադրվում են 7 քաղբանտարկյալները: Այսինքն՝ եղել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը, անվերապահորեն հավատացել են իրենց թեկնածուի հաղթանակին, մասնակցել են բոլոր ընտրական գործընթացներին, հանրահավաքներին, երթերին, նախընտրական հանդիպումներին, պաշտպանել են իրենց նախընտրած թեկնածուին ընտրական տեղամասերում, քվեարկել են իրենց նախընտրած թեկնածուի օգտին, եւ վստահ են, որ ընտրությունների արդյունքը կեղծված է, իսկ այդ օրը Հայաստանում մի խումբ անձինք, չհամակերպվելով Համաժողովրդական շարժման ակնհայտ հաղթանակին, յուրացրել են պետական իշխանությունը: Ակցիայի մասնակիցները, հավատալով համաժողովրդական շարժման հաղթանակին՝ իրենց գողացված քվեն պաշտպանել են նաեւ ընտրություններին հաջորդող օրերին, իսկ մարտի 1-ին մեկն են եղել այն «մյուսներից», որոնք «կազմակերպել են» ինքնաբուխ հանրահավաք Ֆրանսիական դեսպանատան մոտ: Այս հայտարարության տակ առայժմ ստորագրել են «Մարտի 1»-ի գործով արդեն դատապարտված քաղբանտարկյալները, նրանք, ում գործերով դատավարություններ են ընթանում, նաեւ այլ քաղաքական գործիչներ: Վերջիններս դատախազությունից պահանջում են «իշխանությունը յուրացնելու» եւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքները իրենց էլ առաջադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել