Լրահոս
Օրվա լրահոսը

Անտոն Քոչինյանի «Անավարտ հուշեր»-ը

Հոկտեմբեր 25,2008 00:00

Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի «Անավարտ հուշեր» գրքի շնորհանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 95-ամյակին: Շնորհանդեսին մասնակցում էին Ա. Քոչինյանի ժամանակակիցներ Վլադիմիր Մովսիսյանը, Ամատունի Վիրաբյանը, Բաբկեն Վարդանյանը, Իրմա Սաֆրաստբեկյան-Թումանյանը, Սոս Սարգսյանը եւ այլք:

«Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն ասաց. «Այսօր երիտասարդները չգիտեն, թե ով է Անտոն Քոչինյանը, եւ դրանում նրանք մեղքի ամենափոքր բաժինն ունեն: Մենք ենք մեղավոր, որ չենք կարողանում պատշաճ ձեւով հարգել մեր մեծերին»:

Սամվել Քոչինյանն էլ, որը Անտոն Քոչինյանի ազգականն է, ընդգծեց նրա գրքի կարեւորությունը. «Անավարտ հուշեր» գիրքը երիտասարդությանը կօգնի ճանաչել Անտոն Քոչինյանին, մի մարդու, ում օրոք մենք ունեցանք մշակութային զարթոնք, տնտեսական զարգացում, ում կյանքը կարող է օրինակ լինել յուրաքանչյուրիս համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել