Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ «ԹԱՅՄ-ԱՈՒԹԸ»

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"

Երեկ թվով 30 քաղբանտարկյալներ հանդես են եկել հերթական հայտարարությամբ եւ, մասնավորապես, նշում են, որ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված առարկայական զարգացումները հասել են հայտնի սահմանագծին, եւ Շարժման ընդհանուր նպատակների առումով ճշգրիտ է ընտրված ռազմավարության այն ժամանակավոր փոփոխությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվեց հանրահավաքում։ «Եթե անգամ դա հնարավոր լիներ՝ մեզ պետք չէ այնպիսի հանգրվանային հաղթանակ կամ ազատագրում, որը պետք է ուղեկցվեր պետական շահի կորստով։ Մեր հաղթանակը համապարփակ է լինելու, արմատական ու վերջնական»,- վստահ են քաղբանտարկյալները, որոնք չեն բացառում նույնիսկ, որ այդ ռազմավարությամբ իրենք ավելի շուտ կհայտնվեն ազատության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել