Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

Հոկտեմբեր 24,2008 00:00

\"\"

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հոկտեմբերի 22-ին Թեհրանի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տա որեւէ նախապայմանի դիմաց: Մեզ համար ընդունելի չէ որեւէ զիջում՝ սերունդների իրավունքների առումով: Մեզ համար անընդունելի է, որ Թուրքիան միջնորդի կամ որեւէ դերակատարություն ստանձնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ էլ Ղարաբաղի հարցով։ Մեզ համար անընդունելի է ամեն գնով մաս կազմել Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան նախագծին՝ առանց Իրանի»: Մինչդեռ ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե իր երեւանյան այցելության ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական առաքելության վերաբերյալ հարցը բարձրացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. «Թուրքիայի միջնորդության մասին հարցը իմ կողմից չի առաջադրվել: Այդ հարցը Երեւանում մեր զրույցի ժամանակ բարձրացրել է Սերժ Սարգսյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել