Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ 3 ԽՆԴԻՐ

Հոկտեմբեր 21,2008 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հետ:

ՀՀ նախագահը հիմնականում ուշադրություն է դարձրել երեք հանգուցային խնդիրների: Առաջինը 2009-ի պետական բյուջեով կրթության ոլորտում նախատեսված ծախսերն են: Այս առումով նախարարը նշել է, որ 2009-ին մեկ աշակերտի թվով ֆինանսավորումը 79 հազար դրամից աճելու եւ հասնելու է 105 հազար դրամի, իսկ դպրոցներում հաստատագրված գումարը աճելու է տարեկան կտրվածքով 5 միլիոն դրամի չափով եւ, ամենակարեւորը, ուսուցիչների մեկ դրույքի աշխատավարձի չափը 2009-ից դառնալու է ավելի քան 116 հազար դրամ: ՀՀ նախագահի կողմից հստակ հանձնարարական է եղել հանրակրթական ոլորտում բարեփոխումները խորացնելու ուղղությամբ, ըստ որի՝ հիմնական ուշադրությունը կդարձվի ավագ դպրոցներում փորձնական ծրագրին, ինչը կարեւոր համազգային նշանակություն ունի հանրակրթական ոլորտի բարեփոխումների առումով:

Երկրորդ խնդիրը, որը ներկայացվել է Ս. Սարգսյանին, հետբուհական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքն է՝ Բոլոնիայի գործընթացին ՀՀ անդամակցելու առումով:

Երրորդ խնդիրը կապված է դպրոցներում առկա բացասական երեւույթների հետ, մասնավորապես՝ պարտադրված դրամահավաքի կրկնվող դեպքերի հետ: Հանրապետության նախագահը հստակ հրահանգ է տվել՝ իրականացնել ամենախիստ միջոցառումները դպրոցներում պարտադրված դրամահավաքը բացառելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել