Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հոկտեմբեր 21,2008 00:00

\"\"Առաջնությունը հատեց միջնագիծը

Հունաստանի Կալիթեա քաղաքում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները:

Տղամարդկանց 64 եւ կանանց 18 ակումբները չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու են յոթ տուրերում:

Երեկ չորրորդ տուրի օրն էր: Կանանց մրցապայքարի մեր միակ ներկայացուցիչը՝ «MIKA Erevan»-ը, հանդիպելու էր «CS Cotnari Politehnica Iasi»-ի հետ, իսկ տղամարդկանց պայքարում «MIKA Chess Club»-ին ծանր մրցապայքար էր սպասվում առաջին տեղում ընթացող «URAL Sverdlwvskaya» ակումբի հետ: Երեւանի «Bank King»-ն ուժերը չափելու էր «Eynatten»-ի, իսկ երիտասարդներով համալրված FIMA-ն՝ «CE Gambit Luxembourg Bonnevoie»-ի հետ: Իսկ մինչ այդ կայացած երեք տուրերում մեր ակումբները ցույց էին տվել այսպիսի արդյունքներ:

Տղամարդիկ:

1-ին տուր.

«Panevezys Chess Club»-«MIKACess Club» 1,5:4,5,

«HMC Calder»-«Bank King» 0:6,

«Philsboro Chess club»- FIMA 1:5,

2-րդ տուր.

«MIKA»-«ESTH Thessaloniki» 4:2,

«Economist SGSEU-1 Saratov»-FIMA 4:2,

«Bank King»-«Siroki Brijeg-Hering» 2,5:3,5,

3-րդ տուր.

«MIKA»-«CC Bosna Sarayevo» 3,5:2,5,

FIMA-«SV Muehlheim Nord» 0,5:5,5,

LSG-«Bank King» 1,5:4,5:

Երեք տուրից հետո «MIKA»-ն տարել էր երեք թիմային հաղթանակ ու եւս հինգ ակումբների հետ միասին հարյուր տոկոսանոց արդյունքով բաժանում էր վեց առաջին տեղերը: «Bank King»-ը 4 թիմային միավորով 13-րդն էր, իսկ FIMA-ն 2 միավորով՝ 45-րդը:

Կանանց պայքարում «MIKA Erevan»-ը մեկնարկային տուրում 3:1 հաշվով թիմային հաղթանակ էր տարել «Madathech Haifa»-ի նկատմամբ, երկրորդում 2:2 խաղացել «T-com Podgorica»-ի հետ, որից հետո 1,5:2,5 հաշվով զիջելով «EPAM»-ին՝ 3 թիմային միավորով չորրորդ տուրից առաջ ընթանում էր 9-րդ հորիզոնականում:

Մեկ-երրորդն անցել են

Բոննում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի միջեւ շարունակվում է: Մրցակարգով գրոսմայստերները երկու օր խաղալուց հետո մեկ օր հանգստանում են:

Աշխարհի ներկայիս երկու ուժեղագույն շախմատիստները սահմանված 12 պարտիաներից ետեւում թողել են չորսը, հետեւաբար՝ ճանապարհի մեկ-երրորդն արդեն անցել են: Առայժմ գործող չեմպիոնը՝ Անանդը, առջեւում է մեկ միավորով՝ 2,5:1,5: Սակայն մրցամարտի վերջնական ելքը դեռ հայտնի չէ:

Երեկ 5-րդ տուրի օրն էր, որում սպիտակներով խաղում էր Կրամնիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել