Լրահոս
Օրվա լրահոսը

Կարիերայում առաջին լուրջ փորձությունը

Հոկտեմբեր 18,2008 00:00

Երկուշաբթի օրը Վիետնամում շուրջ 70 երկրների 842 շախմատիստներ տղաների եւ աղջիկների 8-18 տարեկան աշխարհի չեմպիոնների կոչման համար պայքարի մեջ կներգրավվեն Վանգ Տաու քաղաքում: Նրանց մեջ լինելու են նաեւ Հայաստանի 15 ներկայացուցիչներ:

Ութ տարեկանների մեջ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ոչ ոքի չի հայտավորել: Մյուս տարիքային խմբերում հանդես են գալու հետեւյալ հեռանկարային շախմատիստները:

Տղաներ:

10 տարեկաններ. Մանվել Պետրոսյան:

12 տարեկաններ. Տիգրան Կ. Հարությունյան եւ Վլադիմիր Խանջարյան:

14 տարեկաններ. Կարեն Գրիգորյան:

16 տարեկաններ. Սամվել Տեր-Սահակյան եւ Հովհաննես Պետրոսյան:

18 տարեկաններ. Ռոբերտ Հովհաննիսյան եւ Արմենակ Նազարյան:

Աղջիկներ:

10 տարեկաններ. Մարինա Դավթյան եւ Սիրանուշ Ղուկասյան:

12 տարեկաններ. Սյուզաննա Գաբոյան:

14 տարեկաններ. Մարիա Գեւորգյան եւ Աստղիկ Խալիկյան:

16 տարեկաններ. Զուզան Շաքրյան:

18 տարեկաններ. Դիանա Մնացականյան:

Ըստ տարիքային խմբերի, աշխարհի չեմպիոնների եւ մրցանակակիրների անունները հայտնի կդառնան 11-րդ տուրի ավարտից հետո՝ հոկտեմբերի 30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել