Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՐԳԵՑԻ՞Ն

Հոկտեմբեր 15,2008 00:00

\"\"Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանում 18 տարի բնակվող Սարգիս Հացպանյանի բնակարանը շրջափակած անհայտ անձինք (Կենտրոնի ոստիկանապետ Ա. Մեհրաբյանը հերքում է, որ նրանք ոստիկաններ էին) հայտարարեցին, որ մարտի 10-ին այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանը կարգադրություն է ստորագրել Հացպանյանին արտաքսելու մասին: Կարգադրության մեջ (ՆԿ-38-Ա), որի մասին մինչ այդ պահը Ս. Հացպանյանին ոչինչ հայտնի չէր, վկայակոչվում է «Օտարերկրացիների մասին» օրենքի 30-րդ հոդվածի «դ» կետը, ըստ որի՝ արտաքսման հիմք կարող է հանդիսանալ տվյալ օտարերկրացու՝ պետության անվտանգությանը եւ հասարակարգին սպառնալիքը: Թե ինչպես է պարոն Հացպանյանը սպառնում մեր անվտանգությանը՝ առայժմ հայտնի չէ, չնայած ենթադրելի է, որ նրա ամբողջ «վտանգավորությունը» կայանում է ընդդիմությա\"\"ն հանրահավաքում ելույթ ունենալու մեջ: Բայց եթե Ռ. Քոչարյանի որոշումը ճիշտ է, ապա առավել եւս զարմանալի է, թե ինչու են մեր համապատասխան մարմիններն արհամարհել նախագահի կարգադրությունը եւ թույլ տվել այդ «վտանգավոր մարդուն» այս տարվա օգոստոսի 21-ին լքել Հայաստանը, իսկ հոկտեմբերի 6-ին վերադառնալ մեր երկիր, ինչպես դա հստակ երեւում է նրա անձնագրում տեղ գտած կնիքներից (տես լուսանկարը): Գուցե մեր սահմանապահները չգիտեի՞ն, որ Հացպանյանը արտաքսված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել