Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 14,2008 00:00

\"\"

Կիրակի օրը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում քաղաքապետի ընտրություններ էին: Պայքարը ազգականներ՝ անկուսակցական Գարուն եւ հանրապետական Վարդան Միրզոյանների միջեւ էր: Ըստ նոր հայկական ընտրական ավանդույթի՝ ընտրատեղամասերում ընտրությունների ողջ ընթացքը «հսկում» էին կարմիր բերետավորները: Ծաղկաձորում մեր թղթակիցն ականատես է եղել բազմաթիվ դեպքերի, թե ինչպես են քաղաքացիները վերցնում քվեաթերթիկները եւ ոչ թե գնում օրենքով սահմանված տեղում գաղտնի քվեարկություն կատարելու, այլ՝ մոտենում քվեատուփերին, որտեղ նստած են ծրարը կնքող հանձնաժողովի անդամները: Քաղաքացին, համապատասխան ցուցում ստանալուց հետո, ընտրում էր Գարուն Միրզոյանին, հետո օրենքով սահմանված կարգով ծալած եւ կնքած քվեաթերթիկը գցելով քվեատուփը՝ հեռանում: Ի դեպ, քաղաքացիական հագուստով քաղաքի ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները փորձել են խլել լրագրողների՝ վերոնշյալ խախտումներն արձանագրած լուսանկարչական ապարատները:
ՏԻՄ ընտրությունների մասին՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել