Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

Հոկտեմբեր 11,2008 00:00

\"\"

Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունը գաղտնալսել է նաեւ այն զրույցները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն ունեցել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ: Այսպես, փետրվարի 22-ին գաղտնալսվել է դեսպանատան աշխատակից Լիլիթ Օհանյանի զրույցը Ալեքսանդր Արզումանյանի հետ, որը նրանից փորձել է պարզել ԿԸՀ հայտնած այն տեղեկության իսկությունը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց 29 դիմումների հիման վրա իրականացվել է վերահաշվարկ: «Ես ուզում էի, որ Դուք ինձ օգնեք՝ ես հասկանամ, ինչ է այստեղ կատարվում, էլի»,- ասել էր Լիլիթ Օհանյանը: Փետրվարի 23-ին ԱՄՆ դեսպանատան նույն աշխատակիցն Ալեքսանդր Արզումանյանին հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարության կայքէջում հրապարակված է հայտարարություն: Եվ թերեւս նման նյութերով է նախաքննության մարմինը հիմնավորում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականում արտացոլված՝ ընդդիմությանն «օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության» մասին վարկածը: Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել