Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՔՈ ՍՐՏՈՒՄ ՄԵ ԿԸ ԿԱ, ԱՍԱ՝ ՆՐԱՆ ԷԼ ԿԸՆՏՐԵՆՔ»

Հոկտեմբեր 09,2008 00:00

Այսպես պատասխանեցին մեր հարցումներին որոշ սիսիանցիներ

Սիսիան կատարած գործուղման ժամանակ ականատես եղանք մի բավականին տխուր իրողության. ինչպես այլուր, այնպես էլ՝ Սիսիանի 11 հազար 725 ընտրողների ճնշող մեծամասնությունն ընտրության է գնում ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, հանուն այս կամ այն կուսակցության, այլ՝ կոնկրետ շահը հաշվի առնելով, մոռանալով, որ այդ «քյաշ» շահը ինքը ծախսելու է մեկ օրում եւ երեք տարի շարունակ ստիպված է լինելու փնթփնթալ եւ դժգոհել:

Երբ մոտենում էի հարցնելու, թե կողմնորոշվե՞լ են, արդյոք, եւ թեկնածուներից որի՞ն են հակված ընտրել, մարդիկ խորհրդավոր տոնով հարցնում էին՝ «իսկ դու ում կուզեիր, որ ընտրեմ», կամ՝ «թե բան ունես ասելու՝ ասա», կամ՝ «ասա, ոնց ասես՝ այնպես էլ կանեմ»: Գաղտնիք չէ, որ մեր ընտրազանգվածի մեծ մասը հենց այսպես էլ ընտրում է բոլոր ընտրություններում: Մեր նախորդ համարի հրապարակումից հետո Սիսիանից եղան մի շարք արձագանքներ, առաջին հերթին զանգեց գործող քաղաքապետի մամուլի քարտուղարը եւ առաջարկեց, որ ՎՊ-ի հայտնաբերած չարաշահումների մասին հարցնենք Սեյրան Ավագյանին, եւ որ նա կարող է «լուսավորել» ու բացատրել, թե ՎՊ-ի բացահայտումներն իրականության հետ կապ չունեն, կամ՝ մեզ զգուշացրին, որ երեք տարի շարունակ 72% ձայներով, «առանց իշխանությունների դաբրոյի» ընտրված քաղաքապետ-թեկնածուն սիրված է Սիսիանում, եւ մենք, իբր, հատուկ այն տեղերում ենք հարցումներ անցկացրել, որտեղ քաղաքապետին չեն սիրում: Եթե մեկը հավատում է, թե մեզանում առանց իշխանությունների «դաբրոյի» կարող է թեկուզ 1,5 ձայն հավաքել՝ չարաչար սխալվում է: Վստահ ենք, Սիսիանում սա բոլորը գիտեն: Զանգեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կամո Սաֆրազյանը եւ ասաց, թե ընդդիմության թեկնածու Ռազմիկ Դանիելյանը ՀՀՇ անդամ չէ:

 

\"\"Քաղաքապետի թեկնածու Սամվել Թանգյանի ենթաշտաբում մարդիկ, դեմքի խորհրդավոր արտահայտությամբ, ինչ-որ ցուցակներ էին կազմում: Նույն իրավիճակին ականատես եղանք նաեւ Աղասի Հակոբջանյանի ենթաշտաբում:

\"\"«Եթե քու սրտում մեկը կա՝ ասա, ես նրան էլ կընտրեմ, քու սրտով ո՞ւմ կարելի է ընտրել, անունները չեմ էլ իմանում, դու ասա, միանգամից չեմ կարա ասեմ, եթե քու սրտում մեկը կա, ես պասպորտով-բանով կգամ»,- ո՞ւմ եք ընտրելու հարցին այսպես պատասխանեց սիսիանցի տաքսու վարորդ Գառնիկը:

 

\"\"Դեղատնային gold գովազդ:

\"\"Սիսիանցի պարոն Լալվարը իրեն հայտարարեց ազատ, անկախ քաղաքացի եւ ասաց, թե ընտրության իրավունքը միայն իրեն է պատկանում եւ ինքը չի ասի, թե ում է ընտրելու. «Ես էս կամարների քաղաքապետն եմ: Բոլորին էլ հավանում եմ, բոլորին էլ սիրում եմ, ես ժողովրդական մարդ եմ, թե ում կընտրեմ՝ թող մնա իմ գաղտնիքը»: Ասաց, որ պատրաստ է փող վերցնել բոլորից՝ ով կտա, բայց կընտրի նրան, ում ինքը կուզի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել