Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՍՐՈՊԸ ԿՍԱՓՐԻ՞ ՄՈՐՈՒՔԸ

Հոկտեմբեր 09,2008 00:00

\"\"

Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նաեւ առաջարկվում է օրենքում վերջերս արված լրացման մեջ «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով: Տեղեկանալով կառավարության այս որոշման մասին՝ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որը միակն էր, որ նկատել էր կազուսը եւ այդ մասին գրել մեր թերթում՝ «Առավոտի» միջոցով դիմեց կառավարությանը. «Խոստովանեցի՞ք, աղավնյակներս: Բա ինչո՞ւ էս դեպքում չեք ասում, որ մամուլի հրապարակման շնորհիվ եք ուղղում ձեր սխալները: Բա վարչապետն ասում էր՝ ամեն մի կոնստրուկտիվ քննադատության հրապարակային արձագա՞նք է լինելու: Բա մեղավոր Ներսեսին ինչո՞ւ մի նկատողություն չհայտարարեցիք… Էլի շատ հարցեր ունեմ, բայց դե, նրանք հարց լսող չեն, նրանք սիրում են միայն իրենց երջանիկ սֆաթները տպագրող ու իրենց հաջողություններն արձանագրող լրատվամիջոցներին: Մնացածները, մանավանդ Տիգրան Սարգսյանի համար, «դեղին» մամուլ են (ի դեպ՝ մորուքս կսափրեմ, եթե նա իմանա, թե իրականում ինչ է «դեղին» մամուլը)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել