Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հոկտեմբեր 07,2008 00:00

Արթուր Աբրահամը հիվանդացել է

\"\"IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի՝ հոկտեմբերի 4-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում ամերիկացի Ռաուլ Մարկեսի հետ գոտու պարտադիր պաշտպանության մենամարտը հետաձգվել է եւ կկայանա նոյեմբերի 8-ին:

Աբրահամը մարտի օրվա առավոտյան հիվանդացել է գրիպով, եւ բժիշկները նրան թույլ չեն տվել ռինգ մտնել: «Ես ափսոսում եմ, որ այսպես ստացվեց, – լրատվամիջոցներին ասել է Աբրահամը:- Երեկ ես եւ Մարկեսը կշեռքի ժամանակ առանց խնդիրների տեղավորվեցինք պահանջվող քաշում: Ես հիմա հիանալի մարզավիճակում եմ եւ շատ էի ցանկանում ռինգում ապացուցել իմ չեմպիոնությունը: Բայց, ափսոս, բժիշկներն արգելեցին այս վիճակում գոտու պաշտպանության համար պայքարի մեջ մտնել: Ներողություն եմ խնդրում մարզասերներից: Բայց նաեւ խոստանում եմ նոյեմբերի 8-ին արդարացնել նրանց սպասելիքները»:

Չնախատեսված անհարմար վիճակում է հայտնվել նաեւ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: «Հուսով եմ, որ այս մեկ ամսվա ընթացքում Արթուրը ոչ միայն կապաքինվի, այլեւ նոյեմբերի 8-ին ռինգ կմտնի լավագույն մարզավիճակով եւ հերթական անգամ կուրախացնի իր երկրպագուներին»,- լրատվամիջոցներին հայտարարել է նա:

Վիկ Դարչինյան. «Միխարեսը ռինգում կճչա, որ հանձնվում է»

\"\"Նոյեմբերի սկզբին Ամերիկայի Կարսոն քաղաքում կայանալու է առաջին թեթեւագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ երեք վարկածներով՝ IBF-ի, WBC-ի եւ WBA-ի աշխարհի չեմպիոնական գոտիների միավորման մենամարտը վանաձորցի Վախթանգ Դարչինյանի եւ մեքսիկացի Քրիստիան Միխարեսի միջեւ:

Մարտն, անշուշտ, ահռելի հետաքրքրություն է առաջացրել ինչպես մասնագետների, այնպես էլ մարզասերների շրջանում: Եվ ապագա գործող գլխավոր անձինք պրոֆեսիոնալ բռնցքամարտի չգրված, բայց ընդունված ու գործող օրենքներով այսօրվանից արդեն սկսել են հայտարարություններ անել: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, առաջին քայլն արել է Միխարեսը: «Անկախ քաշային կարգից, ես աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկն եմ,- հեռակա պայքարի հիմքն այսպիսի հայտարարությունով է դրել մեքսիկացին:- Դարչինյանը դա կզգա այն ժամանակ, երբ ես կմիավորեմ բոլոր երեք գոտիները»:

Բնականաբար, առայժմ Ավստրալիայի իր անվան բռնցքամարտի ակումբում նախապատրաստվող Վախթանգը, որի մականունը «Կատաղի ցուլ» է, անմիջապես արձագանքել է իրեն բնորոշ ձեւակերպումներով. «Միխարեսն ունի այն, ինչն ինձ պետք է՝ մյուս երկու գոտիները: Իսկ թե նա իրականում ի՞նչ մատադոր է, կտեսնենք «Կատաղի ցուլի» հետ դեմ առ դեմ ելնելուց հետո: Այդ օրը նա ոչ թե «Տոռո», այլ՝ «Հանձնվում եմ» է ճչալու»:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նույն օրը նույն ռինգում «Showtime» հեռուստաշոուի շրջանակներում կայանալու է մեկ այլ հայ բռնցքամարտիկի՝ ՌԴ-ն ներկայացնող Վիկտոր Օգանովի (երկրորդ միջին քաշային կարգ) 12 ռաունդանոց մենամարտն ամերիկացի հեռանկարային բռնցքամարտիկ, 2004-ի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Անդրե Դիրրելլի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել