Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ

Հոկտեմբեր 07,2008 00:00

\"\"

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ պետք է զգուշանա Ռոբերտ Քոչարյանից, քան Լեւոն Տեր-Պետրոսյանից: «ԱրմԻնֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը մի մարդ է, որը կարողանում է կառավարել զանգվածները. այդ առումով նա շահավետ է Սերժ Սարգսյանի համար, քանի որ ուրիշ վտանգ նա չի ներկայացնում: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ինչպես Սարգսյանի, այնպես էլ Տեր-Պետրոսյանի պոտենցիալ հակառակորդն է: Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի արմատական խնդիրները թաքնված են ոչ թե անձերի, այլ քաղաքական համակարգի մեջ, որը ոսկրացել է եւ գտնվում է նեղ շրջանակներում: «Չգիտեմ, արդյոք Քոչարյանը երբեւէ նորից կգա՞ իշխանության: Կարծում եմ, որ նա, հավանաբար, իր տեղը կգտնի բիզնեսում: Նրա վերադարձը քաղաքականություն կհանգեցնի հասարակության շրջանում անհանգստության աճին, որը վերջին ժամանակներում մի քիչ նվազել է: Եթե Քոչարյանը մտածի Հայաստանի ապագայի մասին՝ նա կհրաժարվի քաղաքականություն վերադառնալուց»,- ամփոփել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել